Տիցիան Տաբիձե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիցիան Տաբիձե վրաց.՝ ტიციან ტაბიძე | |
---|---|
Ծնվել է | մարտի 21 (ապրիլի 2), 1895 |
Ծննդավայր | Ճկղվիշի (Վանի շրջան), Քութայիսի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1937 (42 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Անդրկովկասյան ԴՖՀ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Q28053557? և Q28053570? |
Titsian Tabidze Վիքիպահեստում |
Տիցիան Ցուստինի Տաբիձե (մարտի 21 (ապրիլի 2), 1895, Ճկղվիշի (Վանի շրջան), Քութայիսի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1937, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1917)։ Վրացական «Երկնագույն եղջյուրներ» (1915) սիմվոլիստական խմբակի կազմակերպիչներից։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո (1921) Տաբիձեի պոեզիայում հնչել է վերածնված երկրի հիմնը։ Տաբիձեն 1927 թվականին եղել է Խորհրդային Հայաստանում, գրել «Վրաց բանաստեղծները Հայաստանում» ակնարկը, իսկ 1932 թվականին ստեղծել է «Հայաստանում» (հրտ․ 1955, «Քարերի աղաղակը», «Կենաց», «Կաղզվանի ճանապարհին», «Պոետների երազանքը մարմնացած» և այլն) բանաստեղծական շարքը։ Սովետական Վրաստանի գեղարվեստական տարեգրությունն են «1918 թվական», «Ճակատներում», «ՌիոնՊորտ» (1928) պոեմները։ Տաբիձեն մեծ քնարերգու է, արտահայտման նոր ձևեր որոնող բանաստեղծ, հայրենասիրության և ինտերնացիոնալիզմի երգիչ։ Նրա ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է գործել վրացական խորհրդային պոեզիայի վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիցիան Տաբիձե» հոդվածին։ |
|